ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տնօրենը հայց է ներկայացրել, 1մլն դրամ է պահանջում նախկին աշխատակցից. ինչ է կատարվել N103 մանկապարտեզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի N 103 մսուր մանկապարտեզի նախկին աշխատակից Արմինե Պողոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում պնդում է՝ մանկապարտեզի տնօրեն Նարինե Գասպարյանը չարաշահումներ է թույլ տվել, իր ծանոթներին, բարեկամներին բերել, աշխատանքի է տեղավորել, իսկ 2021թ-ի հուլիսին 4 օր աշխատանքից բացակայելու համար իրեն ազատել է աշխատանքից:

Արմինե Պողոսյանը հայցեր է ներկայացրել դատարան՝ ընդդեմ մանկապարտեզի տնօրեն Նարինե Գասպարյանի, դիմել է ԱԱԾ, վարչապետի աշխատակազմ, Հակակոռուպցիոն կոմիտե եւ այլ պետական կառույցներ՝ խնդրի լուծման ակնկալիքով:

Արմինե Պողոսյանը մանկապարտեզում է աշխատում 2012թ-ից՝ որպես խոհարարի օգնական, իսկ 2016թ-ից՝ որպես դաստիարակի օգնական:
Զրույցի վերջում նա նաեւ նշում է, որ տնօրենը իր դեմ քաղհայց է ներկայացրել՝ զրպարտության հիմքով եւ պահանջում է 1 մլն դրամ:

ArmLur.am-ը կապ հաստատեց նաև մանկապարտեզի տնօրեն Նարինե Գասպարյանի հետ՝ խնդրի վերաբերյալ նրա տեսակետը ևս լսելու համար, սակայն վերջինս, լսելով հարցը, հրաժարվեց խոսել, ասելով՝ դիմեք քաղաքապետարան։ Դրանից հետո Նարինե Գասպարյանին մեր զանգերը մնացին անպատասխան։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս