
Բագրատ Սրբազանն առաջիկա հինգշաբթի օրերին կլինի Երևանի տարբեր համայնքների բակերում և կհանդիպի տեղի բնակիչներին: Այս մասին նշված է «Սրբազան շարժում» ֆեյսբուքյան էջում:
Այս հինգշաբթի՝ հուլիսի 25-ին, ժամը 19:30-ին, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կայցելի Ծարավ Աղբյուր փողոցում բնակվող քաղաքացիներին: