Երևանում հուլիսի 25-26-ը, 29-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Հուլիսի 27-ին և 28-ին, 29-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 20-25մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։
Մարզերում հուլիսի 29-ի ցերեկը, 25-ին և 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Հուլիսի 27-ին և 28-ին, 29-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 28-ին և 29-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։