Ռուսաստանը Հայաստանին համարում է եղբայրական երկիր և հույս ունի, որ չեն ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Կիևի ռեժիմը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հայաստանն ինքնիշխան երկիր է, ինքն է ընտրում փոխգործակցության առաջնահերթ ոլորտները: ՀՀ-ն մեր դաշնակիցն է, եղբայրական երկիր։ Պարզապես չէինք ցանկանա, որ փնտրտուքներն իրականացվեն այն ռեժիմով, որը ժամանակին ընտրել էր Կիևի ռեժիմը»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։