
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Միհրան Մախսուդյանին և նրա եղբորը ձերբակալել են։ Այս մասին հայտնում է «Ազգային ճակատը»։
Իրավապահները խուզարկել են պահեստազորի գնդապետ, Միհրան Մախսուդյանի եղբոր՝ Եղիշե Մախսուդյանի` Ոսկեպարում գտնվող տունը և ձերբակալել Մախսուդյան եղբայրներին։