Միասնական հրապարակը կարիք չունի կռվելու ԱՄՆ-ի ու ՌԴ-ի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ  պետք է իրականացնել ամբողջական իշխանափոխություն:

«Դրան  հասնելու համար  պետք է  քաղաքական ուժերի միասնականություն»,- ասաց Հակոբյանը:

Հակոբյանն ասաց, որ չպետք է vat զգալ ոչ իշխանական տերմինից ` նկատի ունենալով Արարատ Զուրաբյանի ելույթում հնչեցված «ոչ իշխանական» արտահայտությանը քննադատելը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն  Հակոբյանի խոսքով ` միասնական  հրապարակը, որը պետք է  ձևավորվի Ազատության հրապարակում, կարիք չունի կռվելու ԱՄՆ-ի կամ ՌԴ-ի դեմ:

«Պետք է ձևավորել լեգիտիմ իշխանություն»,- ասաց Հակոբյանը` հավելելով, որ ինչ-որ մեկին ենթարկվելու պարտադրանքը  պետք է հանել մեր միջից:

 




Լրահոս