ՀՀ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի հունիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

2024 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 13 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում՝ հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 5.5 մլն դրամի չափով տուգանք:

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներով, կցված է ՊԵԿ կայքում:

 

 

ԱՐԺԱՆԱՑԵԼ Է Microsoft-Ի ՄՐՑԱՆԱԿԻ

Հայկական Web3 Compass ստարտափն արժանացել է Microsoft Startup Hub-ի 125.000 դոլար մրցանակի։ Web3 Compass ծրագիրն աշխարհում web3 համակարգով աշխատող միակ եւ առաջին որոնողական համակարգն է, այն ստեղծել է հայկական  Blockstars.tech ընկերությունը։

Պարզ ասած՝ W3C-ը Web3 որոնման համակարգ է: Հատկանշական է, որ այն նույնն է, ինչ ժամանակին Google-ը՝ Web2-ի համար։ Նորարարական այս որոնողական համակարգը բոլորովին նոր խոսք է ոլորտում։

«Շատ ուրախ ենք ստանալու այս դրամական աջակցությունը։ Այս աջակցությունը ոչ միայն մեր քրտնաջան աշխատանքի վկայությունն է, այլեւ խթան է տեխնոլոգիական սահմաններն ավելի առաջ մղելու մեր ձգտմանը»,-նշում են Blockstars.tech-ից։

Microsoft Startup Founders Hub-ի աջակցությունը Web3compass-ին հնարավորություն կտա արագացնել բարելավել իր տեխնոլոգիական ենթակառուցվածքը եւ ընդլայնել իր հասանելիությունը Web3 տարածքում: Որպես ստարտափ, որը նվիրված է առաջընթացի առաջխաղացմանը եւ ազդեցիկ լուծումներ ստեղծելուն, այս մրցանակն ամրապնդում է Web3compass-ի առաջատար դիրքը:

 

 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (Համաշխարհային բանկ) միջեւ նախատեսվում է ստորագրել «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102 միլիոն եվրո արժողությամբ վարկ։

Կառավարության՝ հուլիսի 18-ի նիստին  նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

«Վարկային ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը, ինչպես նաեւ բարելավել առաջնային բժշկական օգնության որակը եւ իրագործումը, բարձրացնել երկրի առողջապահական ծախսերի արդյունավետությունը եւ նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները բնակչության շրջանում»,- ասաց Նանուշյանը։

 




Լրահոս