
Այսօր կայանալիք կառավարության հերթական նիստում կընդունվի Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը։
Այն չզեկուցվող հարցերի շարքում է։
ArmLur.am-ը նկատեց, որ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի նախագծով նախատեսվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել 200 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ Քաջարանի թունելի շինարարության և М2 ճանապարհի մի հատվածի վերակառուցման ինժեներաշինարարական աշխատանքների իրականացման համար: