Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը։
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հուլիսի 25-ին տեղի կունենա Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ հանդիպման գլխավոր թեմաներից մեկը լինելու է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։
Կքննարկվեն նաև Հունաստանի հետ հարաբերությունները, հակամարտությունը Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում, ահաբեկչության դեմ պայքարը և Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը։