ԵՄ որոշումները նշանակալի առաջընթաց են Հայաստանի հետ հարաբերություններում. Կիպրոսի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով օգնություն տրամադրելու և վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն սկսելու մասին ԵՄ որոշումները նշանակալի առաջընթաց են Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում։

Այս մասին ասվում է Կիպրոսի ԱԳՆ-ի «X»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:

«Կիպրոսը կշարունակի աշխատել ԵՄ գործընկերների հետ՝ միտված Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններին՝ խթանելով տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,- ասված է գրառման մեջ:




Լրահոս