Իրանի ԱԳ նախարարությունը խայտառակություն է որակել Նեթանյահուի ելույթը ԱՄՆ Կոնգրեսի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին խայտառակություն է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը ամերիկյան Կոնգրեսի առաջ։

«Գազայի հատվածում և Արևմտյան ափում պաղեստինցիների բնական իրավունքները, ներառյալ կյանքի, անվտանգության, ջրի, սննդի, դեղորայքի, բժշկական օգնության հասանելիության իրավունքները, ոտնահարվում են ամենասարսափելի ձևով ողջ համաշխարհային հանրության աչքի առաջ։

Ամեն օր Թել Ավիվի մսավաճառը կոտորում է պաղեստինցի երեխաներին, և այս բոլոր հանցագործություններին ի պատասխան ամերիկյան կառավարությունն ու Կոնգրեսը ոգևորությամբ են դիմավորում այս դահճին։ Խայտառակությունը շատ մեղմ բառ է այս սկանդալը նկարագրելու համար»,- գրել է նա X-ում (նախկինում՝ Twitter):

Հրեական պետության վարչապետի այցը ամերիկյան մայրաքաղաք, ըստ դիվանագետի, «բացահայտեց արևմտյան քաղաքակրթության իրական դեմքը, որը տասնամյակներ շարունակ փորձում է մարդասեր և անմեղ երևալ աշխարհի առաջ»։

Հուլիսի 22-ին Նեթանյահուն ժամանեց Վաշինգտոն, իսկ հուլիսի 24-ին ելույթ ունեցավ ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում, որտեղ նա ասաց, որ Իսրայելի գործողությունը Գազայում կարող է արագ ավարտվել, եթե պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը վայր դնի զենքերը և ազատի պատանդներին։

Նախարարների կաբինետի ղեկավարը նաև կոչ է արել ստեղծել Մերձավոր Արևելքում անվտանգության դաշինք՝ «հակազդելու իրանական աճող սպառնալիքին»։




Լրահոս