
Արգենտինան ներգրավված չէ հակառուսական պատժամիջոցների մեջ և որևէ խնդիր չի տեսնում Մոսկվայի հետ բանակցություններում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում Հանրապետության դեսպան Էնրիկե Իգնասիո Ֆերեր Վիեյրան։
«Մենք չենք մասնակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Իհարկե, մենք աջակցում ենք Ուկրաինայի դիրքորոշմանը, մենք աջակցում ենք Ուկրաինային, բայց մենք չենք մասնակցում պատժամիջոցներին»,-ասել է դիվանագետը:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ խնդիրներ չի տեսնում Մոսկվայի և Բուենոս Այրեսի միջև «տարբեր մակարդակներում» բանակցությունների համար։