Արշավին կարող են մասնակցել մինչև սեպտեմբերի 30-ը յուրաքանչյուր ամիս Յունիբանկի քարտով` Visa Direct-ի միջոցով արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին 100 ԱՄՆ դոլար կամ եվրո և ավելի գումարի փոխանցումներ կատարած հաճախորդները: Նշված գումարի Visa Direct փոխանցումներ կատարած քարտապանների միջև պատահականության սկզբունքով ամսական կընտրվեն երեք մասնակիցներ, որոնց կհանձնվեն նվերներ: Արշավի ընթացքում 1 000 ԱՄՆ դոլար կամ եվրո և ավելի գումարի Visa Direct փոխանցումներ կատարած քարտապանների միջև պատահականության սկզբունքով կընտրվի մեկ մասնակից, ում կտրամադրվի գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Թունիս:






























