Ինչ են արել Գեղարքունիքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունները հուլիսին. ամփոփում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի պլան-ժամանակացույցի համաձայն` Գեղարքունիքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների կողմից կազմակերպվել և անց են կացվել մի շարք վարժանքներ, դասախոսություններ և հանրային իրազեկմանն ուղղած միջոցառումներ:

Հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի վարչական շենքում համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանի և Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանի գլխավորությամբ անցկացվել է «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց–քննարկում, որին մասնակցել են համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները և բնակավայրերի վարչական ղեկավարները:

Զրույց-քննարկումից հետո անցկացվել է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, ինչպես նաև՝ «Փրկարարական աշխատանքների իրականացումը պայթյունի հետևանքով վնասված շենքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքում ընդգրկված են եղել Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներ, Ոստիկանության պարեկային և շտապօգնության ծառայությունների, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-երի Վարդենիսի մասնաճյուղերից աշխատակիցներ:

Ուսումնավարժանքի նպատակն է եղել կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները փրկարարական աշխատանքների իրականացման դեպքում, կատարելագործել փոխհամագործակցությունը արձագանքող ուժերի միջև։

Ավարտին ղեկավարներն ամփոփել են արդյունքները՝ ուսումնավարժանքը գնահատելով «գերազանց»: Կարևորելով հրդեհային անվտանգության ապահովմանն ուղղված հարցերը՝ Մարտունու «ՏԵԽ-ԳԱԶ» ՍՊԸ-ում կազմակերպվել և անց է կացվել «Հրդեհաշիջում և տարհանում տեխզննման կայաններում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի նպատակն է եղել բարձրացնել մասնակիցների մասնագիտական հմտությունների մակարդակը, ինչպես նաև կատարելագործել հրամանատարական կազմի մարտավարական և հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունները:

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Աբովյանի ԳԳՄ-ի հետ համատեղ անցկացվել է «Արտակարգ իրավիճակի հետևանքով գազամատակարարման համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ուսումնավարժության նպատակն է եղել կատարելագործել մասնակիցների գործնական հմտությունները, ստուգել ներգրավված արձագանքող ուժերի պատրաստվածությունն ու փոխհամագործակցությունը:

Փրկարարական ծառայողները «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները և բնակչության տարհանման կազմակերպումը» թեմայով դասախոսություն են անցկացրել «Հրազդանի թիվ 9 ՆՈւՀ» ՀՈԱԿ-ում, որի նպատակն է եղել երեխաներին և անձնակազմին ուսուցանել երկրաշարժի դեպքում վարքականոնների ճիշտ կիրառումը:

Աբովյան քաղաքում գտնվող «Ինտելեկտուալ կենտրոն»-ի սաների և աշխատակիցների համար կազմակերպվել է ճանաչողական այց հրշեջ-փրկարարական ջոկատի տարածքում, որը հնարավորություն տվեց տեղում ծանոթանալ մասնագիտական փրկարարական գործիքներին, հրշեջ տեխնիկային, անհատական պաշտպանության միջոցներին, ինչպես նաև ծառայության առօրյային: Հրշեջ-փրկարարները ներկայացրել են առօրյա գործընթացները, ինչպես նաև ցուցադրել դեպքերի արձագանքման ժամանակ կիրառվող հրշեջ-փրկարարական գույքը, հրշեջ տեխնիկայի մարտավարական հնարավորությունները:

Ամսվա ընթացքում մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումներն ընդգրկված են եղել հակահրդեհային միջոցառումներին ուղղված լայնածավալ հանրային իրազեկման աշխատանքներում:




Լրահոս