Թրամփը մի փոքր առաջ է անցել Հարիսից՝ մի շարք տատանվող նահանգներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախկին նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը ժողովրդականությամբ մի փոքր գերազանցում է դեմոկրատ փոխնախագահ Քամալա Հարիսին մի քանի «տատանվող» նահանգներում: Դա են վկայում հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք անցկացրել են The Hill պարբերականը և Emerson College-ը:

Ըստ ստացված տվյալների՝ Թրամփը 49 %-ով Արիզոնայում հինգ տոկոսային կետով առաջ է Հարիսից՝ 44%, Ջորջիա նահանգում երկու տոկոսային կետով՝ 48%, Հարիսը՝ 46%, Միչիգանում մեկ տոկոսային կետով՝ 46%, Հարիսը՝ 45%, երկու տոկոսային կետով Փենսիլվանիայում՝ 48%, Հարիսը՝ 46%: Քաղաքական գործիչները Վիսկոնսին նահանգում աջակցության նույն մակարդակն ունեն՝ 47-ական տոկոս։

The Hil-ը պարզաբանել է, որ բոլոր այդ նահանգներում, բացի Արիզոնայից, աջակցության տարբերությունը սխալմունքի սահմաններում է, հետևաբար, այս կամ այն ​​քաղաքական գործչի գերազանցությունը հստակ չէ։

ԱՄՆ ընտրական պրակտիկայում «տատանվող» են համարվում այն նահանգները, որոնցում նախագահի ընտրության նախօրեին երկու հիմնական կուսակցությունների թեկնածուների ժողովրդականության գրեթե հավասար մակարդակ է նկատվում։ Հաճախ հենց «տատանվող» նահանգների ընտրողների ձայներն են որոշում որևէ թեկնածուի հաղթանակը։




Լրահոս