
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Նոան» ջախջախել է Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսին»:
Առաջին անգամ ՀՀ ֆուտբոլի պատմության մեջ հայկական ակումբը եվրագավաթային խաղում խփել է 7 գոլ և նույնքան գոլերի տարբերությամբ ռեկորդային հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ:
Պատասխան մրցավեճը կկայանա օգոստոսի 1-ին՝ Մալթայում: