ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՅՈՒՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ «Ամերիաբանկը» կնքել են համաձայնագիր, որն «Ամերիաբանկին» հնարավորություն է տալիս ՎԶԵԲ-ից ՀՀ դրամով միջոցներ ներգրավել առեւտրի ֆինանսավորման համար։ Սա ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում ստորագրված առաջին եւ առայժմ միակ նման համաձայնագիրն է։ «Ամերիաբանկի» եւ ՎԶԵԲ-ի այս նոր համագործակցության նպատակն է ընդլայնել «Ամերիաբանկի» հնարավորությունները` աջակցելու միջազգային առեւտրով զբաղվող հայկական ձեռնարկություններին եւ առաջարկելու կայուն եւ տեղայնացված ֆինանսավորման լուծումներ։

 

Ըստ կնքված համաձայնագրի՝ ՎԶԵԲ-ը կաջակցի ՀՀ դրամով առեւտրի ֆինանսավորման գործարքներին՝ «Ամերիաբանկի»  կողմից ֆինանսավորվող ներկրողների եւ արտահանողների համար նվազեցնելով արտարժութային ռիսկերը եւ բարձրացնելով ֆինանսական կանխատեսելիությունը։ Համատեղելով իրենց փորձն ու ռեսուրսները՝ ՎԶԵԲ-ն ու «Ամերիաբանկը» նպատակ ունեն խթանել Հայաստանի տնտեսական աճը եւ կայունությունը տարածաշրջանում:

«Ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ «Ամերիաբանկը» հայաստանյան շուկայում առեւտրի ֆինանսավորման նոր հնարավորություններ եւ լուծումներ է առաջարկում: ՎԶԵԲ-ի անգնահատելի աջակցությունը, գործիքների եւ ռեսուրսների լայն շրջանակը մեծապես նպաստել  են միջազգային առեւտրի խթանմանը։ Այժմ մենք հպարտ ենք լինել առաջինը Հայաստանում, ով ստորագրել է վերականգնվող վարկային գծի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին այս համաձայնագիրը, որը մեզ հնարավորություն է տալիս հայկական դրամով միջոցներ ներգրավել տեղական արտահանողների եւ ներմուծողների բիզնեսը խթանելու համար: Սա ավելի քան համահունչ է Հայաստանի տնտեսության մեջ շարունակական ներդրումներ կատարելու մեր ռազմավարությանը», – նշում է «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

«Մենք շատ ուրախ ենք ընդլայնել համագործակցությունը Հայաստանում մեր վաղեմի գործընկերներից մեկի՝ «Ամերիաբանկի» հետ, որի բաժնետիրական կազմում մենք վերջերս վերահաստատեցինք մեր հանձնառությունը: ՎԶԵԲ-ի Առեւտրի խթանման ծրագրի շրջանակում հայկական դրամով կնքված այս նոր համաձայնագիրը կօգնի տեղական ձեռնարկություններին էլ ավելի մեծ հաջողությամբ զբաղվել միջազգային առեւտրով` չենթարկվելով արտարժույթի փոխարժեքի տատանումների ռիսկերի: Կարծում ենք, որ դա մեծ օգուտ կբերի տեղական ձեռնարկություններին եւ կնպաստի տարածաշրջանում առեւտրային գործունեության ակտիվացմանը», – նշում է ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն Ֆրենսիս Մալիժը:

«Ամերիաբանկի» եւ ՎԶԵԲ-ի համագործակցությունն Առեւտրի խթանման ծրագրի շրջանակներում սկսվել է 2010 թվականին: Այդ պահից ի վեր կնքվել են առեւտրի ֆինանսավորման գործարքներ, որոնց նպատակն է աջակցել բարձր աճ գրանցող տնտեսական ոլորտներին, այդ թվում` ՏՏ-ին, շինարարությանը, էներգետիկային եւ արտադրությանը, միաժամանակ խթանելով արտաքին առեւտուրը:

2013թ. «Ամերիաբանկն» առաջինը հայկական բանկերից ստացավ հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի Առեւտրի խթանման ծրագրի շրջանակներում, ինչը բանկին հնարավորություն տվեց տեղական արտահանողների համար ավելի մատչելի դարձնել առեւտրի ֆինանսավորման գործիքները, ինչպիսիք են ակրեդիտիվները եւ բանկային երաշխիքները: Բացի այդ, «Ամերիաբանկը» բազմիցս արժանացել է Առեւտրի խթանման ծրագրի «Տարվա գործարք» ամենամյա մրցանակին, որը շնորհվում է ֆինանսական հաստատություններին` ակտիվ եւ արդյունավետ առեւտրի ֆինանսավորման գործառնությունների եւ հաջողված միջազգային գործընկերության համար:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

«Ամերիաբանկը» ֆինանսական եւ տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ եւ շարունակում է կատարելագործել դրանք` ձեւավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

«Ամերիան» առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների եւ անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային եւ ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` «Ամերիան» ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի եւ անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

 

ԻՆՉՊԵ՞Ս ՁԵՌՔ ԲԵՐԵԼ QR ԿՈԴ

Ներկայացնում ենք QR ուղետոմսի ձեռքբերման եղանակները:

 

Դրանք երկուսն են՝ Telcell Wallet հավելվածով եւ Telcell Terminal-ով։ Telcell Wallet-ով տրանսպորտի QR ուղետոմս գնելու համար պահանջվում է հաստատել անձը՝ հավելվածում անցնելով նույնականացում, եւ կցել բանկային քարտ: Եթե բանկային քարտ առկա չէ, հավելվածում հնարավոր է բացել բանկային հաշիվ կամ Visa թվային քարտ:

Տերմինալով QR ուղետոմս գնելու համար նույնականացում անցնել պետք չէ.  կարող եք մոտենալ Երեւանում ցանկացած Telcell Terminal-ի ու գնել ուղետոմս։ Այս ուղետոմսը փաստացի կտրոն է, որի վրա առկա է QR կոդ: Այնինչ Telcell Wallet հավելվածով կարելի է QR ուղետոմս ձեռք բերել ցանկացած վայրից՝ սմարթֆոնով, եւ այն կպահպանվի հավելվածում։

Մոտ ապագայում Telcell ընկերությունը կներդնի տրանսպորտի QR ուղետոմս գնելու նոր եղանակներ, իսկ մինչ այդ դիտեք հոլովակը եւ ծանոթացեք Telcell Wallet-ով ու Telcell Terminal-ով ուղետոմսերի ձեռքբերման մանրամասն քայլերին։

 




Լրահոս