«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց, որ պետք է անկախության հրապարակը վերածել ազատության հրապարակի:
Նա նաև տեղեկացրեց, որ ինքը ապրիլի 4-ին ժամը 3-ին կլինի Վանաձորում, իսկ Գյումրիում ` ժամը 6-ին: Այդ օրը երկու հաղթական քաղաքներում նախահավաք կլինի :
Նախագահի նախկին թեկնածուն կոչ արեց քաղաքական ուժերին ու քաղաքացիական նախաձեռնություններին մասնակցել այդ նախահավաքներին, իսկ ապրիլի 9-ին ժամը 6-ին միացյալ հրապարակում սպասում է բոլորին: