
Չարենցավան խոշորացված համայնքի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացնելու քաղաք Հրազդանում՝ մարզպետարանի դիմաց։
Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Չարենցավանում գտնվող անձնագրային բաժանմունքը տեղափոխել են քաղաք Հրազդան, ինչն էլ անհարմարություններ ու դժգոհություններ է առաջացրել չարենցավանցիների մոտ։
Հիշեցնենք, որ այս նույն հարցով Չարենցավանի բնակիչներն ակցիա են իրականացրել նաև մայրաքաղաք Երևանում՝ Կառավարության շենքի դիմաց։