Համայնքի ղեկավարի 24 որոշում անվավեր կճանաչվեն, հայցադիմումներ կներկայացվեն ՀՀ վարչական դատարան. Գյումրու ավագանին արտահերթ նիստ կանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 26-ին, Գյումրիի ավագանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կանի:

Օրակարգում ՀՀ դատախազության առաջարկությամբ Գյումրու համայնքի ղեկավարի 24 որոշում անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջներով ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնելու վերաբերյալ հարցերն են։

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը հայտնում է՝ օրակարգում տեղ գտած երկու տասնյակից ավելի հայցերը վերաբերում են Գյումրու նախկին քաղաքապետեր Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի ղեկավարության տարիներին կայացրած որոշումներին։

Այսինքն, չի բացառվում, որ Գյումրիի նախկին քաղաքապետերը նաեւ քրեական պատասխանատվության ենթարկվեն:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս