Էջմիածնում Փաշինյանից խնամքով թաքցրեցին շենքի հարկերից մեկի անմխիթար վիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ArmLur.am-ը գրել էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էջմիածին քաղաքի սոցիալական ծառայության կենտրոն:

ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ վարչապետին ուղեկցեցին միայն առաջին և երկրորդ հարկեր, որտեղ ամենը կահավորված է, և աշխատանքն իր բնականոն հունով է ընթանում, սակայն պատկերն այլ է չորրորդ հարկում: Այնտեղ ամբողջը քանդված աստիճաններ էր և ճաքած պատեր, սակայն այս ամենը խնամքով թաքցրեցին Նիկոլ Փաշինյանից:

Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով շենքի հարկերի մեղմ ասած վատ վիճակին, ասաց՝ «վարչապետն այցելել է վերանորոգումից հետո, ոչ միայն հարկերն է վերանորոգվել, այլ նաև հետնամասը զրոյից է կառուցվում»:

Ինչպես նաև հավելել է՝ «վարչապետն այցելել է ծանոթանալու շենքային պայմաններին, քանի որ տարիներ շարունակ շենքն անմխիթար վիճակում է եղել: Հիմա շենքը վերանորոգվել է, վերակառուցվել է»:

Սակայն  նախարարի խոսքը և իրական պատկերն իրար հակասում են:

Հարկ է նշել, որ վարչապետի այցի պատճառով Էջմիածնի սովորական առօրյան փոխվել է, փակվել էին ճանապարհները:

Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին պատրաստվում է կրկին գնալ սահմանամերձ Տավուշի մարզ: Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն շաբաթ-կիրակի որեւէ մարզ այցելելն «ավանդույթ» է դարձրել ամառային շրջանում: Տավուշի մարզ նրա վերջին այցը հուլիսի 6-ին էր, որի ընթացքում նա գնացել էր սահմանազատման արդյունքում կիսված Կիրանց գյուղ:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանը նախատեսում է կրկին գնալ Տավուշ՝ տեղի բնակիչների հետ հանդիպելու:

Նիկոլ Փաշինյանի օրակարգում է նաեւ Արմավիրի մարզ այցը: Թե ինչ պլաններ կան Թուրքիայի հետ սահմանակից Արմավիրի մարզի մասով, դեռ չի հաղորդվում:

Էմմա Մարտիրոսյան

 

 




Լրահոս