Armenian text to speach

Չարենցավանցիները բողոքի ակցիա են իրականացնում Հրազդանում․ ինչ է կատարվում այս պահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Չարենցավան խոշորացված համայնքի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում քաղաք Հրազդանում՝ մարզպետարանի դիմաց։

Խնդիրը կայանում է նրանում, որ Չարենցավանում գտնվող անձնագրային բաժանմունքը տեղափոխել են քաղաք Հրազդան, ինչն էլ անհարմարություններ ու դժգոհություններ է առաջացրել չարենցավանցիների մոտ։

Քաղաքացիները պահանջում են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրաժարականը, ինչի համար էլ իրենց հետ բերել էին նման գրություններ։ Սակայն մարզպետարանի պատերին փակցնելուց անմիջապես հետո դրանք պոկեցին։

Տեսանյութն՝ այստեղ

Աննա Սրապիոնյան




Լրահոս