
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ Միկրո շրջանի 18 շենքի բնակիչներից Արմենն ArmLur.am-ի խմբագրություն ահազանգում է, որ արդեն 25 օր և ավել ժամանակ է՝ իրենց շրջանում չի գործում հեռուստատեսության ալիքների համար նախատեսված փոքր սարքերը:
«Այդ սարքը, որով հեռուստատեսություն էինք նայում, չի աշխատում: Ոչ մի լրատվամիջոց չկա: Մեր ծանոթներին էլ, ինչքան զանգում եմ, իրենց սարքերն էլ չի աշխատում, գրում է՝ սիգնալ չկա: Բավականին ժամանակ է, որ անուշադրության է մատնված»:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Աբովյան քաղաքի համայնքապետարանի հետ՝ հասկանալու՝ ի՞նչն է սարքերի չաշխատելու պատճառը և ի՞նչ է արվում խնդիրը լուծելու համար, սակայն զանգերը մնացին անպատասխան:
Էմմա Մարտիրոսյան