Ի՞նչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանին ՍԴ-ի որոշումից հետո․ փաստաբանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Սահմանադրական դատարանը հրապարակեց իր կայացրած որոշումը, ըստ որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ մարտի 1-ի գործը կարող է վերավորակավորվել։

Սահմանադրական դատարանի հրապարակած այս որոշումը շատերի մոտ հարցեր առաջացրեց, թե ինչո՞ւ է հիմա այս ամենի մասին խոսվում և ինչո՞ւ է ՍԴ-ն վերավորակավորման որոշում կայացրել։

ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ ՍԴ-ի կայացրած որոշմանն ինքն անձամբ չի ծանոթացել, սակայն ՍԴ-ի կայացրած որոշումները վերջին ժամանակահատվածում, իր համար, որևէ իրավական բնույթ իրենցից չեն ներկայացնում։

«Ես, ճիշտն ասած, չեմ ծանոթացել Սահմանադրական դատարանի որոշմանը, որովհետև Սահմանադրական դատարանի որոշումները վերջին  ժամանակահատվածում իրենցից իրավական արժեք հենց իրենց բնույթով ինձ համար չեն ներկայացնում, մի քիչ դժվար է դրանց վրա հիմնվելով որոշումներ կայացնել, որովհետև դիցուք, ընդհանուր առմամբ 3 տարվա մեջ ընդհանուր 8 միանման որոշում է կատարել Սահմանադրական դատարանը, ես չեմ հասկանում՝ ինչու են մարդիկ այդտեղ նստած, բայց դա երկրորդական հարց է։ Այս որոշմանը մեծ հաշվով չեմ ծանոթացել, բայց իրավունքի հետ կապված ակնհայտ է, որ այս ամենը փոխկապակցված նպատակի արդյունք է, այսինքն բոլոր գործողությունները տեսան, որ ի սկզբանե պաշտպանության կողմից հակասահմանադրական է այդ հոդվածը, դեռ ավելին՝ դատական նիստերից մեկի ժամանակ արարքի վերավորակավորման առնվազն հարց նաև պաշտպանության կողմը բարձրացրել է Էրիկ Ալեքսանյանի գլխավորությամբ, այդ ժամանակ ոչ ոք ուշադրություն չէր դարձնում այդ հանգամանքներին, երբ, որ պրոբլեմ է առաջացել, հակաիրավական գործողություններ է կատարվում՝ այս ճանապարհով փորձեցին։ Ես ընթացքը չգիտեմ, բայց ամեն դեպքում տեսեք, այն ժամանակ, երբ այդ նորմը գործել ու կիրառվել է, այսինքն քրեական հետապնդումը դադարեցվել է, այդ ժամանակ թույլատրելի չի եղել վերավորակավորում իրականացնել»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանի խոսքով՝ Սահմանադրական դատարանը դրանից 3 տարի անց որոշում է կայացրել, որ քրեական դատավարության օրենսգրքի այդ հոդվածը չի հակասում, եթե թույլատրելի է վերավորակումը, բայց դա իրենց մասով նաև ծանրացնող մեկնաբանություն է, որը, իր գնահատմամբ, չի կարող կիրառվել նաև իրենց նկատմամբ։

«Ես պրոցեդուրան չգիտեմ, բայց կսպասենք գործողություններին, թե ինչ են անելու, որովհետև ընդհանրապես որևէ կարգավորում չկա, ու այդ կարգավորումներին ես բացառում եմ որոշակի գործողությունների իրականացում՝ առանց օրենքի խախտման, այդ ժամանակ արդեն մեր գնահատականները կտանք։ Մեծ հաշվով՝ քաղաքական իշխանության նպատակն է ի կատար ածել Սահմանադրական դատարանը»,- նշեց փաստաբան Պողոսյանը։

Փաստաբան Միհրան Պողոսյանից նաև հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հնարավոր է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մնացածին տանեն կալանքի, ինչին ի պատասխան փաստաբանն ասաց․

«Բացառված է կալանավորման տանելու հանգամանքը, որովհետև ամեն դեպքում այդ գործողությունների նկարագրի շրջանակում ցանկացած մեղադրանք, որը վերավորակելու հնարավորություն կտա՝ ցանկացած մեղադրանքի վաղեմության ժամկետ արդեն անցած է, այսինքն կալանավորման և այլնի այդպիսի հարցեր չի լինելու։ Ուղղակի մարդկանց անտեղի ծանրաբեռնելու, դիրքորոշում հայտնելու փիար ակցիաների շրջանակներում է, որ տեսեք՝ վաղեմության հոդվածով այդ գործը փակված չի և այլն, այսինքն այս ամենը ծայրից ծայր քաղաքականացված պրոցես է ու ծայրից ծայր՝ մեղավորներից դեպի նշանակված անձինք դեպի մեղավորներ նշանակելու, սլաքներն ուղղելու պրոցես է տեղի ունենում։ Այստեղ իրավական որևէ պրոցես չկա, ծայրից ծայր քաղաքական պրոցես է տեղի ունենում»։

Աննա Սրապիոնյան




Լրահոս