
Համացանցում ակտիվ տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ծեծի ենթարկում երեխային։ Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունենում Արարատի մարզի Վեդի քաղաքի մանկապարտեզներից մեկում։
ArmLur.am-ը դիմեց ՀՀ ՆԳՆ՝ հասկանալու, արդյոք տեղյակ են դեպքից, և ինչ ընթացք են տվել դրան։
ՀՀ ՆԳՆ նախարարությունից հայտնեցին, որ դեպքով իրավապահ մարմիններին հաղորդում չի ներկայացվել, բայց տարածված տեսանյութը ուսումնասիրվում է։
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան