Վարչապետն ու ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գյումրի և Հրազդան քաղաքներում շաբաթ և կիրակի օրերին մեծ միջոցառումներ ու տոնակատարություններ կլինեն, որոնց կմասնակցեն վարչապետը, իշխանական պատգամավորները և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Այսպիսով, այսօր՝ հուլիսի 27-ին, Գյումրիում կանցկացվի «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնը, որի ընթացքում ելույթ է ունենալու հայտնի երգիչ Թաթա Սիմոնյանը։

Փառատոնը անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 27-ին, իր ընտանիքով է Գյումրիում մասնակցելու «Ֆեստիվառ»-ին։
Իսկ արդեն կիրակի՝ հուլիսի 28-ին, Գյումրի և Հրազդան քաղաքների օրն է, ինչի առթիվ երկու քաղաքներում մի շարք մշակութային միջոցառումներ են նախատեսված՝ ֆլեշմոբներ, մրցույթ-խաղեր և համերգային տոնակատարություններ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հրազդանում միջոցառումներին մասնակցելու համար ևս վարչապետին և ՔՊ-ականներին հրավերներ են ուղարկվել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս