Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են: Այս մասին Սոմալիի արտաքին գործերի նախարար Ահմադ Մոալլիմ Ֆիքիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ Սոմալին միշտ աջակցել է Ադրբեջանի դիրքորոշմանը 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, և դրա համար շնորհակալություն է հայտնել նրան: