
Փոքր Վեդիի համայնքապետ Կարեն Ստեփանյանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է, որ երեխայի նկատմամբ բռնության դեպքը «Զարթոնք» մանկապարտեզում է եղել:
Բռնություն գործադրած դաստիարակի անունը Հերմինե է:
ArmLur.am-ի հետ զրույցում համայնքապետը նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ է ահազանգ ստանում:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը դիմել էր ՀՀ ՆԳՆ՝ հասկանալու, արդյոք տեղյակ են դեպքից, և ինչ ընթացք են տվել դրան։
ՀՀ ՆԳՆ նախարարությունից հայտնեցին, որ դեպքով իրավապահ մարմիններին հաղորդում չի ներկայացվել, բայց տարածված տեսանյութը ուսումնասիրվում է։