Լիբիայի Ազգային անցումային խորհրդի նախկին վարչապետ Մահմուդ Ջիբրիլը սկսել է մեղադրանքներ հնչեցնել Քադաֆիի վարչակազմը տապալելու գործում իրեն օգնած ՆԱՏՕ-ի իր նախկին բարերարների հասցեին: Ջիբրիլը հայտարարել է, որ իրեն տանջում են այն նախազգացումները, որ Քադաֆին սպանվել է ոչ թե հենց այնպես, այլ շատ որոշակի մի օտար երկրի հրամանով, որը ցանկացել է ստիպել Քադաֆիին առհավետ լռել: Ջիբրիլն ափսոսանք է հայտնել, որ Քադաֆին կենդանի չի մնացել եւ չի կարող կանգնել դատարանի առջեւ: Իր այս սենսացիոն հայտարարությունները Ջիբրիլն արել է Հարվարդի համալսարանում կայացած համաժողովի ժամանակ:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ