Ադրբեջանը ծրագիր ունի զավթել ամբողջ Հայաստանը. ադրբեջանագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս իր պահանջներն է ներկայացրել Հայաստանի Հանրապետությանը խաղաղության պայմանագրի կնքման համար: Իլհամ Ալիևը տարածքներից բացի Հայաստանից պահանջում է փոխել Սահմանդրությունը, առանց որի, ըստ Ալիևի,  խաղաղության պայմանագիրը հաստատել պարզապես անհնար է:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, որտեղ Ադրբեջանը հայտարարել է ՝ «Հայաստանն ու իր հովանավորները պետք է զերծ մնան նոր պատերազմի օջախ ձևավորելու մտադրությունից», ի պատասխան այս հայտարարության Հայաստանի պատասխանը եղել է հետևյալը՝ «Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը Հայաստանի Հանրապետության բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին անհասկանալի են»:
Ինչպես նաև հավելել՝ Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են: ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս ռազմավարությունից:

ArmLur.am-ը կապ հաստատեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչ է իրենց ենթադրում Ադրբեջանի նման հայտարարությունները և ինչ արժե սպասել, վերջինս մի քանի կետեր նշեց.

«Առաջինը՝ նա ունի մտավախություն, որ Հայաստանը ստեղծված իրավիճակով չի բավարվի և հետևաբար կարող է փորձել հետ բերել կորցրած դիրքերը։ Երկրորդը՝ նրանք շատ լավ գիտակցում են, որ զավթելը մի պատմություն է, իսկ զավթածը պահպանելը մեկ այլ ուրիշ, և նրանք վստահ չեն, որ կկարողանան պահպանեն այս դիրքերը ընդմիշտ։ Երրորդը՝ Ադրբեջանը ծրագիր ունի զավթել ամբողջ Հայաստանը և իրեն զինված, ամուր Հայաստան պետք չէ, և չորրորդը՝ պատերազմի սպառնալիքներն են»։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս