Փարիզ-2024. Հայաստանի առաջին ներկայացուցիչները պայքարը կսկսեն այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի առաջին ներկայացուցիչները Փարզ-2024-ում պայքարը կսկսեն հուլիսի 27-ին: Փարիզի Օլիմպիական խաղերում այդ օրը Հայաստանը 4 մասնակից կունենա:

Երևանի ժամանակով 13:00-ից սկսած պայքարի մեջ են կմտնեն ազատ ոճի 100 մետր մրցատարածության մասնակից կին լողորդները և Վարսենիկ Մանուչարյանը:

Նույն օրը որակավորման փուլի մրցաշարին կմասնակցի հրաձիգ Էլմիրա Կարապետյանը:

17:30-ից եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն մարմնամարզիկները` Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը:

Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին ունի 15 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, ըմբիշներ Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը, Արթուր Ալեքսանյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը, Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը:




Լրահոս