Ամառային շոգ օրերը դեռ շարունակվում են, ինչը նշանակում է, որ դեռ կա ժամանակ վայելել Հայաստանի բնությունը՝ իր շքեղությամբ։ ArmLur.am-ը հետաքրքրվել է՝ ի՞նչ արժե հանգիստը Եղեգնաձորում։
Այսպիսով՝ «Լուսիտու» հյուրանոցում մեկտեղանի սենյակների արժեքը 11,000 դրամ է, երկտեղանին՝ 18,000, երեքտեղանի լյուքս սենյակների արժեքը 20,000 դրամ է, ընտանեկան քոթեջների արժեքը՝ 36,000 դրամ։
Հյուրանոցում կա մարզասրահ, ֆիտնես սրահ, բիլիարդ, թենիս, վոլեյբոլի և բասկետբոլի դաշտեր, տարածքում հեծանիվներից օգտվելու հնարավորություն, առաջին բժշկական օգնություն, Wi-Fi տարածքում և ինտերնետ ընդունարանում, աստղադիտակ, ավտոկայանատեղի:
Վճարովի է ձկնորսությունը, սաունան, լողավազանը, մշակութային միջոցառումները, շրջագայություններ 4×4 ամենագնացներով, գիդի ծառայություն, կոնֆերանսների և սեմինարների կազմակերպում և այլն: Այստեղ ճաշի արժեքը 3500 դրամ է, իսկ ընթրիքը՝ 2800 դրամ։
«Արփա» հյուրանոցում կա ավտոկայանատեղի, այգի,Wi-Fi ինտերնետ։ Այստեղ մետկտեղանի սենյակների արժեքը 17,000 դրամ է, երկտեղանին՝ 26,000 դրամ, լյուքս համարների արժեքը՝ 29,000 դրամ։
«Հասմիկ»գեսթ հաուս։ Հյուրատունն առաջարկում է սենյակներ առանձին լոգասենյակներով, կան նաև 3 սենյակներ՝ ընդհանուր լոգասենյակով: Հյուրերի տրամադրության տակ կա խոհանոց, այգի, որտեղ կարելի է խորոված պատրաստել: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Այստեղ մեկ օրվա արժեքը՝ 7000 դրամ է։
Էմմա Մարտիրոսյան