
Ռուսաստանի մայրաքաղաքում բերման է ենթարկվել «Օբորոնէներգո» բաժնետիրական ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի նախկին պետ Մարկ Մանուկյանը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Մանուկյանը ձերբակալվել է ընկերության գույքի հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նրան նաև մեղադրանք է ներկայացվել է անփութություն դրսևորելու համար: Տղամարդուն սպառնում է կամ տուգանք, ուղղիչ աշխատանքներ կամ կալանք։
Մեղադրյալն ընդունել է իր մեղքը և հետաքննության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել որոշակի գործողություններ կատարելու արգելքը:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։