
Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում՝ Գյումրիում, այսօր թեժ է լինելու:
Այսօր՝ հուլիսի 27-ին, Գյումրիի Վարդանանց հրապարակում երեկոյան կանցկացվի «Ֆեստիվառ» երաժշտական մեծ փառատոնը, որի ժամանակ ելույթ է ունենալու հայտնի երգիչ Թաթա Սիմոնյանը։
Փառատոնը անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Ֆեստիվառ»-ին նաեւ մասնակցելու է Նիկոլ Փաշինյանն՝ իր ընտանիքով եւ իշխանության տարբեր ներկայացուցիչներ:
Քրիստինա Մուշեղյան