Էլինա Ավանեսյանը վնասվածքի պատճառով չի կարողացել ավարտել եզրափակիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը ռումինական Յասիի WTA-250 շարքի մրցաշարի եզրափակիչը վնասվածքի պատճառով անավարտ է թողել՝ 7-5, 5-7, 0-4:

Ռուսաստանի ներկայացուցիչների պայքարը տևել է 2 ժամ 22 րոպե: Աշխարհի 76-րդ ռակետ Ավանեսյանը կարիերայում առաջին անգամ էր խաղում WTA-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարի եզրափակչում:

17-ամյա Անդրեևան (32-րդ ռակետ) տիտղոսը նվաճելուց հետո կմեկնի Փարիզ և կմասնակցի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

Հիշեցնենք, որ 21-ամյա Ավանեսյանը շուտով կփոխի մարզական քաղաքացիությունը և կներկայացնի Հայաստանը: Յասիի մրցաշարի նախորդ չորս մրցախաղում հայ մարզուհին հաղթել էր խորվաթ Պետրա Մարտիչին (99-րդ ռակետ), իսպանացի Լեյրե Ռոմերո-Գորմազին (173-րդ ռակետ), ռումինացի Ժակլին Քրիստիանին (61-րդ ռակետ) և ֆրանսիացի Հլոե Պակեին (106-րդ ռակետ)։




Լրահոս