Երևանի Ղարիբջանյան փողոցը ժամանակավորապես փակ է լինելու․ քաղաքապետարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի Ղարիբջանյան փողոցը ժամանակավորապես փակ է լինելու։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 20-ը՝ ժամը 09:00-ից մինչև 20:00-ն, փակ է լինելու Ղարիբջանյան փողոցը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս