Հայաստանի գյուղերում գրեթե երկու անգամ քիչ մարդ է ապրում, քան քաղաքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը 2024-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2,99 մլն մարդ, որը 2023-ի հունվարի 1-ի դրությամբ արձանագրված ցուցանիշից ավել է 53 հազարով:

ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ սկսած 2023թ.-ից բնակչության թվաքանակի ընթացիկ հաշվառումն իրականացվում է ըստ ՀՀ 2022թ. մարդահամարի արդյունքների, եւ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 2022թ. ցուցանիշը եւս վերահաշվարկվել է այդ հիմքով: 2023թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է՝ 2 937.5 հազ.մարդ, իսկ 2024թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 2 990.9 հազ.մարդ։

Հարկ է նշել, որ ժողովրդագրական տվյալներում 2024-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի մեջ ներառված են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները։

Նշված տվյալներից հասկանում ենք, որ աճել է թե՛ քաղաքային, թե՛ գյուղական բնակչությունը, սակայն Հայաստանի գյուղերում գրեթե երկու անգամ քիչ մարդ է ապրում, քան քաղաքներում:

Էմմա Միքայելյան




Լրահոս