
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին՝ Թեհրանի Իմամ Խոմեյնիի Հուսեյնիայում։
Երդմնակալության արարողությանը ներկա են լինելու երկրի տարբեր պաշտոնյաներ, ճեմարանների և համալսարանների դասախոսներ, գործարարներ, իրանցի նահատակների մի խումբ ընտանիքներ, օտարերկրյա դեսպաններ։ Երդմնակալության արարողությունը լուսաբանվելու է իրանական բազմաթիվ լրատվամիջոցներով: