Հուլիսի 28-ը Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ աշխարհում մահացության հիմնական պատճառներից մեկը՝ տարեկան խլելով ավելի քան 1 միլիոն մարդու կյանք: Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլոբալ խնդիրներից է և լուրջ մարտահրավեր է: Յուրաքանչյուր տարի հուլիսի 28-ը նշվում է որպես Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օր: Այն առիթ է մեկ անգամ ևս բարձրաձայնելու և իրազեկելու հասարակությանն այդ վտանգավոր վարակների խմբի մասին:

Հեպատիտ Բ-ն և Ց-ն միասին ամեն տարի 1.1 միլիոն մահվան և 3 միլիոն նոր վարակի պատճառ են դառնում: Ըստ ԱՀԿ տվյալների՝ 350 միլիոն մարդ ապրում է քրոնիկ վիրուսային հեպատիտի վարակով, որոնցից ամեն օր մահանում է 3000 մարդ․ դա նշանակում է, որ ամեն երեսուն վայրկյանում մեկ մարդ է մահանում հեպատիտից: Ամեն օր հեպատիտ Բ-ի և Ց-ի ավելի քան 8000 նոր դեպք է արձանագրվում կամ ամեն րոպե 5-ից ավելի վարակման դեպք է հաստատվում: Եթե ընթացիկ միտումը շարունակվի, մինչև 2040թ.-ը վիրուսային հեպատիտը տարեկան ավելի շատ մարդ կսպանի, քան մալարիան, տուբերկուլյոզը,  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը՝ միասին:




Լրահոս