
Կալիֆոռնիայի հյուսիսում գտնվող Բյուտ շրջանից մոտ չորս հազար մարդ է տարհանվել խոշոր անտառային հրդեհի պատճառով։ Այս մասին հայտնում է CBS News-ը։
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կալիֆոռնիայի անտառտնտեսության և հրդեհային անվտանգության վարչությունը, հրդեհի հետևանքով արդեն 134 կառույց է ավերվել։ Ավերման սպառնալիքի տակ է մնում մոտ 4,2 հազար շինություն։ Հրդեհի տարածքը ընդգրկում է ավելի քան 120 հազար հեկտար։