
Ադրբեջանը բողոք է պատրաստում Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ)։ Ինչպես հաղորդում է APA-ն, դրա համար պատճառ է հանդիսացել Սենայի երկայնքով օլիմպիական թիմերի շքերթում հայ մարզիկների անցման ժամանակ France-2 հեռուստաալիքի ուղիղ եթերում հաղորդավարի խոսքը.
«Իհարկե, հայերը մեր բարեկամներն են, և Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիներին հոգեհարազատ երկիր է։ Նախորդ տարին Հայաստանի համար սգո տարի էր և հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի կորստին, որն անցավ ադրբեջանական բանակի ձեռքը»,- ուղիղ եթերում ասել է հաղորդավարը։