Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց ընդունված փոքրիկը վիրահատվել է և ռեանոմոբիլով տեղափոխվել Երևան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հուլիսի 26-ին, ծայրահեղ ծանր վիճակում Տաշիրի բժշկական կենտրոնից շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա՝ պոլիտրավմա ախտորոշմամբ: Երեխան վնասվածքը ստացել էր վրաերթի հետևանքով:

Ինչպես տեղեկացնում են Վանաձորի բժշկական կենտրոնից, ընդունման պահին երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, ունեցել է ներքին արյունահոսություն:

Փոքրիկն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, հեռացվել է փայծաղը, դադարեցվել է արյունահոսությունը:

Բժիշկներին հաջողվել է երեխայի վիճակը կայունացնել:

Իրականացված բոլոր անհրաժեշտ հետազոտություններից ու համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո՝ հետագա նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով փոքրիկը ռեոնոմոբիլով տեղափոխվել է Երևան՝ մասնագիտացված բուժհաստատություն:




Լրահոս