
Իսրայելը նորացված առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյային։
Ըստ իսրայելցի պաշտոնյայի՝ նոր առաջարկում նշվում է Գազայի հատվածի հարավից դեպի հյուսիս զենքի ու զինյալների տեղափոխումը վերահսկելու և կանխելու օտարերկրյա մեխանիզմի ստեղծման մասին։
Բացի այդ, խոսվում է գործարքի առաջին փուլում Իսրայելի պաշտպանության ուժերի վերաբաշխման, ինչպես նաև անկլավի և Եգիպտոսի սահմանին այսպես կոչված Ֆիլադելֆիայի միջանցքում նրանց դիրքերի պահպանման մասին։