Օրբանը նշել է, թե ինչու Ուկրաինան չի դառնա ԵՄ անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինան չի դառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Մենք պետք է պատրաստվենք այն բանին, որ Ուկրաինան չի դառնա ոչ ԵՄ-ի, ոչ էլ ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ մենք՝ եվրոպացիներս, դրա համար բավականաչափ գումար չունենք, եթե բախտը բերի, Ուկրաինան կվերադառնա բուֆերային պետության դիրքին անվտանգության միջազգային երաշխիքներով, որոնք ամրագրվելու են Ռուսաստանի և ԱՄՆ-ի համաձայնագրով, միգուցե մենք՝ Եվրոպան, կարող ենք մասնակցել դրան: Միացյալ Նահանգները կմնա ինքնուրույն, Եվրոպան չի կարողանա ֆինանսավորել պատերազմը, Ուկրաինայի վերականգնումը և նույնիսկ նրա գործունեությունը չեն կարող ֆինանսավորվել»,- ասել է Օրբանը՝ ելույթ ունենալով Ռումինիայի Բեյլե Թուսնադ քաղաքում, որը հեռարձակվում է M1 հեռուստաալիքով։

Օրբանը նաև նշել է, որ Ուկրաինան բանակցում է նախկինում իրեն տրված վարկերը չվճարելու վերաբերյալ։

Ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ Ուկրաինայի համար ամենաիդեալական տարբերակը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի բլոկի միջև բուֆերային գոտի դառնալն է, «հակառակ դեպքում ուկրաինացիները կկորցնեն իրենց երկիրը»:




Լրահոս