Հարիսը օգոստոսի սկզբին կհայտարարի ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում թեկնածուի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, որն այժմ համարվում է Դեմոկրատական ​​կուսակցությունից նախագահական ընտրություններին մասնակցելու ամենահավանական թեկնածուն, օգոստոսի սկզբին կհայտարարի նախընտրական մրցավազքում իր գործընկերոջ անունը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Սպասվում է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հայտնի կդառնա փոխնախագահի հավանական թեկնածուի անունը։ Հավակնորդների թվում հեռուստաալիքն առանձնացնում է Կենտուկիի, Փենսիլվանիայի և Հյուսիսային Կարոլինայի նահանգապետեր Էնդի Բեշիրին, Ջոշ Շապիրոյին և Ռոյ Կուպերին, Արիզոնայի սենատոր Մարկ Քելլիին և ԱՄՆ տրանսպորտի նախարար Փիթ Բութեգիգին:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։




Լրահոս