Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է ֆուտբոլիստների հոգնածության և մարզավիճակի խնդիրների մասին․
«Եվրո-2024-ում բոլորս տեսանք, թե ինչքան հոգնած են ֆուտբոլիստներն ակումբային մրցաշրջանից հետո։ Ֆուտբոլի մակարդակը, ֆուտբոլիստների դեմքի արտահայտությունը ցույց էին տալիս, թե ինչքան են նրանք հոգնել ֆուտբոլից։
Կարծում եմ՝ այդպես կլինի նաեւ նոր մրցաշրջանում։ Ոչ բոլորն են ունեցել երկար արձակուրդ։ Չեմ կարծում, որ մենք կարող ենք ամեն խաղում լինել լավ մարզավիճակում։ Դժվար է լավ խաղ ցուցադրել, երբ մեկ մրցաշրջանում կա 70 հանդիպում»,- Հոլանդի խոսքերը մեջբերում է The Independent-ը։