Եգիպտոսի ԱԳՆ-ն զգուշացրել է Լիբանանում նոր ճակատ բացելու վտանգի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսի իշխանությունները զգուշացնում են Իսրայելի և Լիբանանի միջև լարվածության աճի վտանգի մասին և կարծում են, որ դա կարող է հանգեցնել տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը։

«Եգիպտոսը զգուշացնում է Լիբանանում նոր ճակատ բացելու վտանգի մասին վերջին իրադարձությունների ֆոնին, որոնք տեղի են ունեցել սիրիական Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս գյուղում»,- ասվում է Եգիպտոսի ԱԳՆ-ի հատուկ հայտարարության մեջ։

Դրանում ասվում է, որ «դա կարող է Մերձավոր Արևելքը ներքաշել համապարփակ տարածաշրջանային պատերազմի մեջ»:

Եգիպտոսի ԱԳՆ-ն մատնանշել է Լիբանանին, նրա պետական ​​կառույցներին աջակցելու և «պատերազմից ազատվելու» անհրաժեշտությունը՝ կոչ անելով միջազգային հանրության բոլոր ուժերին «անհապաղ միջամտել՝ փրկելու տարածաշրջանի ժողովուրդներին ընդլայնվող հակամարտության աղետալի հետևանքներից»։




Լրահոս