Ի՞նչ ունեցվածք ունի Էրեբունի վարչական շրջանի ՔՊ-ական թաղապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականին։

Մինչ թաղապետ դառնալը Բալայանը 1996 թվականից սկսած 12 տարի աշխատել է որպես բուժակ, ապա 7 տարի «Երևան» բժշկական կենտրոնում՝ որպես բաժնի վարիչ, ապա փոխտնօրեն, իսկ 2015-ից 2018 թվականներին նույն բժշկական կենտրոնի տնօրեն։

2018-2021 թվականներին աշխատել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմում՝ որպես վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ապա 2021- 2022 թվականներին աշխատել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմում՝ որպես վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար, ապա նշանակվել՝ վարչական շրջանի ղեկավար։

Իսկ ինչ ունեցվածք է կուտակել այս տարիներին Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հայկ Բալայանը.

Բալայանը և կինը՝ Փիրուզա Մխիթարյանը, որևէ անշարժ գույք և տրանսպորտային միջոց չեն հայտարարագրել, սակայն Հակոբ Բալայանը և կինը հաշվառված են Էրեբունի վարչական շրջանում նույն փողոցի տարբեր հասցեներում։ Հակոբ Բալայանի հետ նույն հասցեում բնակվում է նաև դուստրը։


Բալայանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 85 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 5 մլն 100 հազար դրամ։ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9 մլն 533 հազար դրամ, որն աշխատանքի վարձատրություն է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից՝ որպես աշխատանքի վարձատրություն։

Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության անդամ է։

Էմմա Միքայելյան 




Լրահոս