Ի՞նչ փուլում է մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրման գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստում հետաքրքրվել է, թե ինչ փուլում է մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրման գործընթացը։

Զեկուցվել է՝ տեսահսկման համակարգի տեղադրման տեխնիկական առաջարկը մշակվել է, և այժմ գործընթացը գտնվում է գնումների փուլում.

«Տեխնիկական բնութագիրը փոխանցվել է, աշխատում ենք, առաջիկա օրերին կներկայացնենք գնումների վարչություն»։

Հիշեցնենք՝ դեռ ապրիլին Տիգրան Ավինյանը հանձնարարական էր տվել, որ Երևանի քաղաքապետարանին կից գործող բոլոր մանկապարտեզներում տեղադրվեն տեսախցիկներ։

«Բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով, որոնք պետք է ունենան հասանելիություն մի քանի անձի, ովքեր այդ վերահսկողությունը պետք է իրականացնեն։ Քաղաքապետարանում պետք է համոզված լինեն, որ մանկապարտեզներում մենք ունենք երեխաների համար բարենպաստ միջավայր», – ասել էր Ավինյանը։




Լրահոս