Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է կրկնել Իրաքի ղեկավար Սադամ Հուսեյնի ճակատագիրը. նա 2006 թվականին մահապատժի է ենթարկվել։
«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես հիշեցրեք նրան, թե ինչ կատարվեց այնտեղ՝ Իրաքում, և դա ինչպես ավարտվեց»,- գրել է Կացը X-ում:
Նա իր գրառումը ուղեկցել է երկու լուսանկարից բաղկացած ֆոտոկոլաժով. մեկում Էրդողանն է՝ արևային ակնոցներով և Պաղեստինի և Թուրքիայի դրոշների գույներով շարֆով, մյուսում Հուսեյնը՝ երկար մորուքով և գզգզված մազերով։ Երկրորդ լուսանկարն արվել է 2003 թվականին՝ ամերիկացի զինվորականների կողմից մինչ այդ տապալված Հուսեյնին բռնելուց անմիջապես հետո։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես ժամանակին մտել է Լեռնային Ղարաբաղ և Լիբիա։ Նրա կարծիքով, թուրքերը «պարզապես պետք է ուժեղ լինեն նման քայլերի համար»։